Հայաստանի տարածքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։