Արցախի իշխանություններն իրենք իրենց ձևն ունեն  և ՀՀ ընդդիմությունը համարում էր, որ ես խանգարում եմ իրենց պլաններին. Սամվել Բաբայան

Արցախի իշխանություններն իրենք իրենց ձևն ունեն և ՀՀ ընդդիմությունը համարում էր, որ ես խանգարում եմ իրենց պլաններին. Սամվել Բաբայան

Ինձ հրավիրել են, ես էլ համաձայնվել եմ ներկա գտնվել, հարցերին պատասխանել, ինչո՞ւ պիտի խուսափեմ, եթե ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ ներկայանալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:

Ըստ նրա՝ Արցախի հարցը չի լուծվել: Նա հիշեցրեց, որ առաջարկել էր կոմիտե ձևավորել: «Բայց քանի որ Արցախի իշխանություններն իրենք իրենց ձևն ունեն  և ՀՀ ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ ենք մնացել, այդքան բան»:

Նա կոչ արեց ժողովրդին  ամեն մեկին չլսել։ «Մենք ունենք «խելոք» ընդդիմություն,  ես չէի ցանկանա իրենց խանգարել, շատ «խելոք» ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում»,- ասաց նա: