ԱՄՆ-ն Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղության հասնելու իրական հնարավորություն է տեսնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
«Մեզ ոգևորում է այն փաստը, որ երկու կողմերն էլ ուղղակիորեն և միջնորդների միջոցով բանակցում են միմյանց հետ։ Եվ դրա շնորհիվ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանին օգուտ բերելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա հոսել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այս առևտրային ճանապարհի երկայնքով գտնվող բոլոր երկրների համար: Եվ մենք ուրախ կլինենք դրա մի մասնիկը դառնալու համար։
Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան չհասնել խաղաղ ճանապարհով, մենք ստիպված կլինենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ այս տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից խուսափելու համար։ Այսպիսով, մենք կողմերին շատ հստակ ներկայացրել ենք այն, ինչ մենք հույս ունենք տեսնել՝ դրա հետևանքներով։ Մենք անհամբերությամբ կսպասենք, թե ինչ կորոշեն կողմերը:
Մենք գիտենք, որ կողմերը շահագրգռվածություն են հայտնել հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել»,- ասել է Ջեյմս Օ'Բրայենը։