Ինչ պետք է իմանալ կանաչ փայտե վիշապի  մասին

Ինչ պետք է իմանալ կանաչ փայտե վիշապի մասին

2024-ը, ըստ չինական հորոսկոպի, կանաչ փայտե վիշապի տարի է։

Պաշտոնապես Վիշապի տարին կսկսվի 2024 թվականի փետրվարի 10-ին (չինական Նոր տարի) և կավարտվի 2025 թվականի հունվարի 28-ին։

Որպեսզի ճիշտ դիմավորենք տարին, պետք է ծանոթանալ տարվա տիրոջ բնութագրին։

Եվ այսպես, խորհրդանիշն ունի մի շարք բնութագրեր.

• Չնայած իր հզորությանն ու ուժին՝ այս կենդանիները արևելյան դիցաբանության մեջ համարվում են խաղաղասեր: Նման հովանավորին անհամբեր են սպասում։ Ի վերջո, այն իր պոչով «բերում» է հետաքրքիր իրադարձություններ, փոփոխություններ և էներգիա է տալիս մարդկանց, որն էլ օգնում է նրանց հաղթահարել դժվարությունները:

• Վիշապը խորհրդանշում է բարգավաճում և հաջողություն։ Իսկ կանաչ գույնը Տարվա տիրոջը տալիս է ճկունություն, դիվանագիտություն, հանգստություն, նոր միջավայրին հարմարվելու կարողություն։

• Փայտի տարերքը ցույց է տալիս վիշապի հոգու ստեղծագործական կողմը, նրա անկախությունը, աշխարհը հասկանալու, հետազոտություններին և գիտությանը ձգտելու ցանկությունը: Ոչ միայն արևելյան դիցաբանության մեջ, այլև արևմտյան մշակույթում ծառը կապված է տիեզերքի հիմքի, կյանքի և վերածննդի հետ:

Վիշապը սիրում է նաև այն ամենը, ինչը կապված է առեղծվածայինի ու խորհրդավորի հետ: Հետեւաբար, նահանջ տարին միշտ «բաժին է ընկնում»  այս խորհրդանիշի հետ:

Այսպիսով, ինչպես լավագույնս դիմավորել նոր՝ 2024 թվականը, հաշվի առնելով նրա հովանավորի բնույթը.

1. Զվարճանք, աղմուկ, մեծ թվով հյուրեր՝ այս ամենը ողջունելի է։

2. Կարող եք համարձակորեն մտածել վիթխարի գաղափարների մասին, պլաններ կազմել, որոնց իրագործման հարցում անպայման կօգնի տարվա խորհրդանիշը։ Այնուամենայնիվ, խաբեությունները և կասկածելի ձեռնարկությունները տաբու են: Հովանավորը չի հանդուրժում խաբեությունը.

3. Ընտանիքը նույնպես մեծ նշանակություն ունի Վիշապի համար։ Նա գնահատում է ամուր ընտանեկան հարաբերությունները, փոխադարձ օգնությունը և ավանդույթները: Ուստի ավելի լավ է տոնը նշել ընտանիքիդ հետ և հաշտվել նրանց հետ, ում հետ տարաձայնություններ ունեիր։

Մի մոռացեք փայլի, դեկորների և լույսերի առատության մասին, որոնք այնքան դուր են գալիս 2024 թվականի տիրոջը։

Araratnews.am-ը մինչև Ամանոր կներկայացնի ինչպիսին կլինի տարին հորոսկոպի բոլոր նշանների համար, 2024-ի առանձնահատկությունները. ինչպես պատրաստվել, ինչ պատրաստել, որը գոհացնի տարվա տիրոջը, որ տարին էլ գոհացնի ձեզ։
Առայժմ։