Ռոզա Ծառուկյանը լաց եղավ`որդու հուզիչ անակնկալից. բացառիկ կադրեր`Գագիկ Ծառուկյանի մայրիկի 90-ամյակից

Ռոզա Ծառուկյանը լաց եղավ`որդու հուզիչ անակնկալից. բացառիկ կադրեր`Գագիկ Ծառուկյանի մայրիկի 90-ամյակից

Գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը շատ է քննարկվել։ Քննարկումների կենտրոնում են եղել նաև նրա ընտանիքի անդամները։

 

Երեկ՝ Նոյեմբերի 19 -ին, Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը նշում էր ծննդյան 90-ամյակը։

Կազմակերպված երկույթին ներկա են եղել շատ հայ հայտնիներ։


Նարե Գևորգյանն իր ինստագրամյան էջում կիսվել է կադրերով, որոնց կից գրել էր.
«Շնորհավոր Ձեր լուսավոր ծնունդը, սիրելի Ռոզա Ծառուկյան»։

 

Երեկոյի ընթացքում գործարարը հուզիչ անակնկալ էր պատրաստել իր մայրիկի համար։
Երգիչ Սարգիս Ավետիսյանը կատարեց Գագիկ Ծառուկյանի նվեր-երգը։

 

«Գագիկ Ծառուկյանի նվերը՝ մայրիկի 90-ամյա հոբելյանի առթիվ։ Եվս մեկ անգամ բարի տարեդարձ, սիրելի՛ տիկին Ռոզա Ծառուկյան։


Պրեմիերա՝ Սարգիս Ավետիսյան – «Իմ մա՛յր» ,- գրել էր Երգիչը՝ հրապարակելով հուզիչ անակնկալից դրվագներ։

Անակնկալները, սակայն այսքանով չավարտվեցին։ Նվեր էր ուղարկել նաև բլոգեր Արուսյա Կավկազը, ով հայաստան այցի ժամանակ հյուր էր եղել Ծառուկյանների տանն ու Ժենգյալով հաց պատրաստել Ռոզա Ծառուկյանի հետ։