Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Թ.-ն, իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Ապարան-Քուչակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանաքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, և մասամբ հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազաղյանի, դասակի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, ինչի համար էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վարդան Իսրայելյանն ու Գոռ Սենոքյանը:

Ավտոմեքենան քաղաքացիների, փրկարարների, պարեկների և տրակտորավարի օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս բերվեց վթարի վայրից:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: