Միհրան Պողոսյանը ձերբակալվեց

Միհրան Պողոսյանը ձերբակալվեց

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։ Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պաշտոնյային կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա ձերբակալության մասին արդեն հայտնել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Մոտ ժամանակներս ձերբակալվածին կարտահանձնեն Ռուսաստանից։ Գեներալի մոտ փախստականի վկայական է եղել։ Հատկանշական է, որ Մոսկվան ավելի վաղ հրաժարվել էր արտահանձնել փախած նախկին պաշտոնյային։