Հոկտեմբերի 5-ին «Ֆիատ» մակնիշի մեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքի Գրիգոր Մագիստրոս փողոցի շենքերից մեկի բակում հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 1938 թ. ծնված Վոլոդյա Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: