Հնդկական ընկերությունը հաստատել է ինքնագնաց հաուբիցների առաջիկա առաքումը Հայաստան. Indian Defence Research Wing

Հնդկական ընկերությունը հաստատել է ինքնագնաց հաուբիցների առաջիկա առաքումը Հայաստան. Indian Defence Research Wing

Հնդկական Indian Defense Research Wing-ը հարթակը հայտնել է, որ հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս  ցուցադրած MArG 155  անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։

Հրատարակությունն այն անվանել է «կարևոր իրադարձություն Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության համար»: «Հնդկական առաջատար հրետանային համակարգեր արտադրող Bharat Forge-ը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անիվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրը գրում է, որ Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա, և որ Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը: