ՀՀ մի շարք տարածաշրջաններում անձրևի տեսքով տեղումներ են

ՀՀ մի շարք տարածաշրջաններում անձրևի տեսքով տեղումներ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Աշոցքի, Թալինի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։

«Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։