Aravot.am-ը գրում է․ Այսօր հանկարծամահ է եղել դերասանուհի, ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը։ Նա ծնվել է 1943 թվականին։ Նա Գյումրու վառ անհատականություններից էր, երկար տարիներ գլխավորել է Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, կրթել սերունդների։
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանի ամուսինն էլ մահացել էր մի քանի օր առաջ։
Սուսաննա Մկրտչյանն ասաց, որ նա կամավորական աշխատանքներ էր կատարում իր հիմնադրած կենտրոնում, սաների հետ տիկնիկային ներկայացումներ էր պատրաստում, պիես էր գրել, որի հիման վրա էլ պիտի ցուցադրեին բեմադրությունը։
Տիկին Մկրտչյանը նաև փոխանցեց, որ վերջերս լույս էր տեսել Սիրանուշ Ղուկասյանի՝ «Ճամփեքս ձյունոտ» վերնագրով գիրքը, պատրաստվում էր շնորհանդեսին։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։