Հրանտ Բագրատյանը մեղադրվում է 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 19-րդ հասցեում գտնվող ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։
Նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը դատական առաջին նիստի օր է նշանակել։ Հրանտ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։