Ես իմ փիարի համար ստի առաջ չեմ խոնարհվի և կասեմ ճշմարտությունը. Արցախը հանձնել են արցախցիները. Նանե Իսրայելյան

Ես իմ փիարի համար ստի առաջ չեմ խոնարհվի և կասեմ ճշմարտությունը. Արցախը հանձնել են արցախցիները. Նանե Իսրայելյան

Խոսնակ լրատվականի գլխավոր խմբագիր, լրագրող Նանե Իսրայելյանը գրում է.

 

Ինձ ինֆորմացիաներ են հասնում, որ արցախցիները դուրս են գալու փողոց, հիմա նախապատրաստական փուլում են, ինչպես Հայաստանը թալանած ձեր հայրենակիցը կասեր, իյա, իրո՞ք։

 

Արցախը թուրքին հանձնել ու հայաթափել են արցախի իշխանությունները, կամ ավելի կոնկրետ, ավելի պարզ, ավելի դիպուկ' ղարաբաղյան կլանը։ Հա, իդեպ, արցախցիները ընդդիմությանն ասել են դուք գործ չունեք մեր ցույցի հետ, մեզ չմիանաք։ Մտածու՞մ եք, թե ձեր պատիվը ավելի բարձր է.

 

Արցախում բա դուրս գայիք կանգնեիք թուրքի ու ռուսի առաջ, որոշել եք Հայաստանի հրապարակը երկրորդ մարտի մեկի վերածե՞լ։

 

35 տարի ձեր անվան տակ մի քանի տասնյակ լրտեսներ թալանեցին, սպանեցին, հետո մեր Արցախը հանձնեցին, հիմա իրենց տերերի պատվերով ձեզ են հանում փողոց, որ ձեր անունից, ձեր վշտի հաշվին կործանեն Հայաստանը:

 

Եթե նկատել էիք, վերջերս լուռ էի, ոչ թե ասելու բան չունեմ, այլ իմ հայրենակիցների մեծամասնության կարծիքը չեմ կիսում, Արցախը հանձնել են արցախցիները, ու եթե մեկը կա, ում պիտի փարատեն, դա Հայաստանի տանջված ապրած հայն է, ով իր երեխաներին սոված մեծացրել է, երբ ՀՀ-ի ամբողջ ունեցվածքը ուղարկվել է Արցախ, այդ մենք ենք կորցրել, դուք նույնիսկ այդ հողը պահելու ջանք չցուցադրեցիք: Ես փիարի համար ստի առաջ չեմ խոնարհվելու, որովհետև ականջ շոյող չեմ, սա է իրականությունը, որին արժանացել եք։

Արցախում ծառայած զինվորները հո լավ գիտեն, թե արցախցիներն ինչ անասնական են վերաբերվել իրենց' Արցախը պահպանողին: