Ազնավուրի անձնազոհության ողբերգությունն ավելին է, քան քաջ համայնքապետի զոհվելը

Ազնավուրի անձնազոհության ողբերգությունն ավելին է, քան քաջ համայնքապետի զոհվելը

Ազնավուրը լավագույն համայնքապետն էր։ Ես սիրով եմ աշխատել նրա հետ։ Ամեն անգամ իմ կաբինետ մտնելով Մարտունու համար ինչ֊որ բան վերցրել է' կամ լրացուցիչ ֆինանսավորում, կամ համայնքային կարողությունների բարձրացման մեջ տեղավորվող ծրագրեր, կամ մարտունեցիներին վերաբերող ընթացիկ հարցերի լուծում։

Չնայած ջերմ հարաբերություններին' երբեք անձնական հարցով դիմած չկա։ Ազնավուրը զոհվեց Մարտունին պաշտպանելիս, դիրքի մեջ։ 44֊օրյայի ժամանակ էլ, երբ քաղաքապետի տեղակալ էր, էլի Մարտունին էր պաշտպանում։ Բայց քաղաքապետի գործառույթը դիրք պահելը չէ, պատերազմի ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները հստակ պարտավորություններ ունեն։ Քաղաքապետի դիրքապահ դառնալը խոսում է մեր հասարակության թուլության մասին։ Այդ թուլությունը Ազնավուրի կյանքն արժեցավ։ Այդ թուլությունն Արցախի կյանքն արժեցավ։ Արցախի Հանրապետությունը զոհվեց դիրքում' որպես շարքային զինվոր։

Ուժեղ հասարակությունը կարող էր ուժեղ պետություն ստեղծել, որը նույնիսկ պարտության ու կորուստների դեպքում կմնար պետություն։ Ազնավուրի անձնազոհության ողբերգությունն ավելին է, քան քաջ համայնքապետի զոհվելը քաղաքի պաշտպանական դիրքերում։

Այս մասին գրում է Հայկ Խանումյանը: