Ադրբեջանը Ստեփանակերտ է ուղարկել երկու բեռնատար․ ինչ կա բեռների մեջ

Ադրբեջանը Ստեփանակերտ է ուղարկել երկու բեռնատար․ ինչ կա բեռների մեջ

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Ստեփանակերտ է ուղարկել 20 տոննա բեռով երկու բեռնատար՝ բնակիչների կարիքները հոգալու համար։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, մեքենաները Ստեփանակերտ են տանում տարբեր սննդամթերք, հիգիենիկ պարագաներով։

Ըստ նրանց, ուղարկվել է նաև 2 մեքենա՝ հացով։