ՆԳՆ-ն կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին

ՆԳՆ-ն կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։

 

Հարգելի՛ քաղաքացիներ

 

Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:

 

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:

 

ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»։