Անհետ կորած, հետո հայտնաբերված 11-ամյա Էրիկ Ներսիսյանին տարել են մանկատուն․ ուշագրավ մանրամասներ

Անհետ կորած, հետո հայտնաբերված 11-ամյա Էրիկ Ներսիսյանին տարել են մանկատուն․ ուշագրավ մանրամասներ

Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Էրիկ Ներսիսյանը: Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ տղան հայտնաբերվել է։ ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես՝ երեխայի ծնողները բաժանված են։ Վերջինիս խնամել է տատիկը, պարբերաբար տանից դուրս է եկել ու մնացել ընկերների հետ, եղել են դեպքեր, որ մեկ օր մնացել է ընկերների տանը։

Այս անգամ էլ իրավապահները նրան հայտնաբերել են ընկերների մոտ։

Նշենք, որ Էրիկը նորմալ վարքի տեր երեխա է, պարզապես ակտիվ է շատ և նման սովորություն է ունեցել՝ տատիկի մոտից գնալ։ Տատիկը չի կարողանում վերահսկել նրան։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս ամենից հետո տատիկը որոշում է կայացրել երեխային տանել «Զատիկ»մանկատուն։ Որոշումը կայացվել է՝ երեխայի անվտանգությունից ելնելով, որ ավելի վատ իրավիճակում չհայտնվի։