Սեպտեմբերի 15-ի լուսադեմին ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի որդին:
Ինչպես և Հայկը խոստացել էր' նա իր որդուն անվանակոչել է ի պատիվ Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի:
3.390 գ քաշով, 51 սմ հասակով ծնված Ռոբերտը այսօր մայրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից:
Զուռնա-դհոլով, ուրախ և ջերմ մթնոլորտում, ինչպես նաև շքեղ ձևավորմամբ են դիմավորել փոքրիկին տանը:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը: