ԿԽՄԿ-ն Ղարաբաղում բնակվող հայերին ալյուր և դեղորայք է ուղարկել: Այս մասին հայտնել են ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչությունից։
Կառույցի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաները անցնում են Աղդամի և Լաչինի ճանապարհներով և հասցնում անհրաժեշտ բեռները։
«Մենք շատ ուրախ ենք, որ որոշում կայացնողները համաձայնության են եկել։ Հուսով ենք, որ դա կնպաստի անհրաժեշտ օգնության շարունակական առաքմանը»,– հայտարարել է նա։
Աելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Աղդամի և Լաչինի ճանապարհներով բեռների զուգահեռ անցում է իրականացվել։