Քվեաթերթիկ 1, քվեաթերթիկ 2 համարակալումները վերջին 20 տարում փակցված է սեղաններին․ ԿԸՀ նախագահ

Քվեաթերթիկ 1, քվեաթերթիկ 2 համարակալումները վերջին 20 տարում փակցված է սեղաններին․ ԿԸՀ նախագահ

Քվեաթերթիկ մեկ, քվեաթերթիկ երկու, ցուցակ մեկ, ցուցակ երկու համարակալումները վերջին քսան տարում փակցված է տեղամասերում սեղանների վրա։ Այս մասին այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին։

 

«Դա քվեաթերթիկ տրամադրող հանձնաժողովի անդամի համարակալումներն են, որ վերջին քսան տարում այդպես է»,–պարզաբանեց նա և նշեց, որ ամեն դեպքում այս աղմուկից հետո առաջարկել է փոփոխություններ անել օրենսդրությունում։