Մինչև ժամը 20.00-ն քվեարկությանը մասնակցել է 8224 250 ընտրողից 234 553–ը կամ 28,46 %։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ սա նախնական տվյալներն են։
Նա նշեց, որ մասնակցության ցուցանիշը Երևանի ավագանու ընտրություններում ամենացածրն է։ «Սա ընտրողների որոշումն է։ Ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։ Ընդհանրապես ազատ և ժողովրդավար ընտրությունները ամբողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ»,–ասաց նա։
Այսպիսով ըստ Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկության մասնակցել է 23 229 կամ 27,98 %:
Ավան – 12 575 – կամ 32,22 %:
Արաբկիր– 29 301 կամ 30,99 %:
Դավթաշեն – 10709 կամ 31,98 %։
Էրեբունի– 21 719 կամ 24,35 %
Կենտրոն – 28 714 կամ 30,25 %
Մալաթիա Սեբաստիա– 27 490 կամ 25,86 %
Նոր Նորք– 28 880 կամ 29,63 %
Նորք Մարաշ – 3314 կամ 31,07 %
Նուբարաշեն– 2 250 կամ 27,9 %
Շենգավիթ –29 357 կամ 26,5 %
Քանաքեռ –Զեյթուն– 17 006 կամ 29,98 %