Մանկապարտեզի տնօրենը հարվածել է երեխային․ դատախազությունն ուսումնասիրում է (տեսանյութ)

Մանկապարտեզի տնօրենը հարվածել է երեխային․ դատախազությունն ուսումնասիրում է (տեսանյութ)

վՀամացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, որ մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը հարվածում է երեխային, ապա գոռում նրա վրա։

«Ըստ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել «Ալլադին կիդս քլաբ» մսուր-մանկապարտեզում։

Նշենք, որ մանկապարտեզը մասնավոր է, յույրաքանչյուր երեխայի համար վարձը 90 հազար դրամ է։

Գլխավոր դատախազությունից տեսանյութի վերաբերյալ  փոխանցել են, որ դատախազությունն ուսումնասիրում է սոցիալական ցանցերում առկա հրապարակումները, մանրամասները կփոխանցեն ավելի ուշ։