Մահացել է Դավիթ Բեկ փողոցում վթարից տուժած երկրորդ վարորդը
Մահացել է օգոստոսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վթարից տուժած երկրորդ վարորդը՝ 1988 թ. ծնված Հայկ Ավագյանը, որը վթարից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նա մահացել է սեպտեմբերի 14-ին։