Մոսկվայի հյուսիսում՝ Ֆեստալնայա փողոցի մոտ գտնվող զբոսայգում, հայտնաբերվել է գլուխը կտրված տղամարդու դի։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է մայրաքաղաքի դատախազության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան։
Մոսկվայի դատախազությունը վերահսկում է բոլոր հանգամանքների քննությունը, ընդգծել է Նեֆեդովան։
Տղամարդու իրանի, պարանոցի և գլխի հատվածում դանակահարված վնասվածքներ են հայտնաբերվել։ Դեպքի առթիվ քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով («Սպանություն»), Lenta.ru-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի (ՔՔՀ) մայրաքաղաքային վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։