Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել դաշտում. ուղևորների թվում 23 երեխա է եղել

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել դաշտում. ուղևորների թվում 23 երեխա է եղել

Սոչիից Օմսկ ուղևորված «Ural Airlines» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի շրջանի դաշտերից մեկում:

Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Ուղևորները տեղափոխվել են Նովոսիբիրսկի մարզի Ուբինսկոյե գյուղի հանգստի կենտրոն, իսկ ավելի ուշ կմեկնեն Օմսկ:

Վթարային վայրէջք կատարած ինքնաթիռում եղել է 167 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ և 23 երեխա։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնները խախտելու հոդվածով: