Տրանսգենդեր Ադրիանային սպանելու պատճառը հայտնի է. սպանողն ու Ադրիանան շաաաատ մտերիմ են եղել. նոր մանրամասներ (տեսանյութ)

Տրանսգենդեր Ադրիանային սպանելու պատճառը հայտնի է. սպանողն ու Ադրիանան շաաաատ մտերիմ են եղել. նոր մանրամասներ (տեսանյութ)

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 28-ամյա տրանսգենդերին կյանքից զրկելու դրդապատճառը հայտնի է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների,  քննությամբ պարզվել է, որ 28-ամյա տրանսգենդերը սպանության գործով ձերբակալված տղային պարտք է եղել ու նրանց միջեւ պարտք ու պահանջի խոսակցություն է եղել։ Ավելին, քննությամբ պարզվել է, որ սպանվածն ու ձերբակալվածը «Կրիստալ» թմրանյութի ձեռքբերման ու իրացման գործընթացի մեջ են եղել։ Ի դեպ, այսօր նախաքննական մարմինը կդիմի դատարան՝ 28-ամյա տրանսգենդերին կյանքից զրկած երիտասարդին կալանավորելու միջնորդությամբ։

Հիշեցնենք որ, օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:

Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ:

Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան