Հայտնի է ով է  սպանված ԼԳԲՏ «տղամարդը». Բացառիկ մանրամասներ և լուսանկարներ

Հայտնի է ով է սպանված ԼԳԲՏ «տղամարդը». Բացառիկ մանրամասներ և լուսանկարներ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով ըստ հավաքվածների՝ այդ թվում հարևանների, տրանսգենդեր է։ Փոփոխբած անունը Ադրիանա է: Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։