Ով էր ԱԺ նախագահին վիրավորող լրագրողը (տեսանյութ)

Ով էր ԱԺ նախագահին վիրավորող լրագրողը (տեսանյութ)

Դեռևս երեկ Ազգային Ժողովում դաշնակցական պատգամավորների հրահրած սադրանքից հետո, երբ  Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ անվտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ ու դուրս հանեցին սադրիչ պատգամավորներին,  մի շարք լրագրողներ տեսախցիկների  դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռտ քննարկում էին նրանց «հերոսությունները»։

Բանը հասավ նրան, որ լրագրողներից մեկն անգամ ծաղրեց ու վիրավորեց Ազգային ժողովի նախագահին՝  անվանելով նրան «ղզիկ» զուտ այն բանի համար, որ անվտանգության աշխատակիցներին հրավիրել է նիստերի դահլիճ, կանխելու համար հետագա վիճաբանությունն ու հրահրած սադրանքը։

MediaNews-ին հաջողվել է պարզել ԱԺ նախագահի հասցեին վիրավորանք հնչեցրած լրագրողի ինքնությունը՝  5-րդ ալիքի լրագրող  Կարինե Մանգասարյան է։

Սրանով կարծես արդեն իսկ ամեն ինչ ասված է,  իհարկե 5-րդ ալիքի լրագրողի համար խորթ է անվտանգության աշխատակիցների միջոցով վիճաբանությունը կանխելու ԱԺ նախագահի պահվածքը։  Կարինե Մանգասարյանը սովոր է, որ ղեկավարների անվտանգության աշխատակիցները  հարցերը պետք է լուծեն զուգարաններում՝  ծեծելով, սպանելով։

Ուշագրավ է նաև, որ համառորեն լռում է Սաթիկ Սեյրանյանը՝  Ժուռնալիստների միության նախագահը, ով  վայրկյաններ անց պետք է քննադատեր լրագրողին ոչ վայել Կարինե Մանգասարյանի պահվածքը։

Ստորև ներկայացնում ենք կադրեր, թե ինչպես էր 5-րդ ալիքի լրագրող  Կարինե Մանգասարյանը ծաղրում ու վիրավորում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։