Ողբերգական դեպք․ 15-ամյա դեռահաս է մահացել, ևս 5 վիրավոր կա

Ողբերգական դեպք․ 15-ամյա դեռահաս է մահացել, ևս 5 վիրավոր կա

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 15-ամյա դեռահաս է մահացել, ևս հինգ մարդ վիրավորվել է։

Դեպքը տեղի է ունեցել Վիսկոնսին նահանգի Միլուոք քաղաքում։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը։

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները և որոնում կասկածյալներին։