Ովքեր են այն շնչավոր էակները, որոնք ՀՀ ղեկավարին վերագրել են Հայաստանի սուվերեն տարածքներից զիջում՝ հօգուտ թշնամու. Վահագն Ալեքսանյան

Ովքեր են այն շնչավոր էակները, որոնք ՀՀ ղեկավարին վերագրել են Հայաստանի սուվերեն տարածքներից զիջում՝ հօգուտ թշնամու. Վահագն Ալեքսանյան

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հարցնել, թե ովքեր են այն շնչավոր էակները, որոնք ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարին վերագրել են Հայաստանի սուվերեն տարածքներից զիջում՝ հօգուտ թշնամու, բանավոր պայմանավորվածությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելությում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան ընդդիմության ելույթների, որտեղ իշխանությանը համարել էին կոլաբորացիոնիստներ:

«Ովքեր են թշնամական պետության նարատիվները ՀՀ քաղաքական դաշտ մտցնողները, հանրային խոսույթի մաս դարձնողները, եթե ոչ օտար կամ թշնամական ուժերի հետ համագործակցողները և նույն ինքը՝ կոլաբորացիոնիստները: Ուրինշ բան, որ բոլորի համար պարզ է, որ, այդ բանավոր խոստման մասին սուտ թեզը դաշտ նետելով, ընդդիմությունն ինքը խոստանում էր այդ միջանցքը տալ թշնամուն,  եթե թշնամին կօգնի իրեն Հայաստանում գալ իշխանության, բայց ուզում եմ ասել, որ ձեր այդ նախընտրական խոստումը  ձեր հնարավոր միակ էլեկտորատով չեք կարողանալու իրագործել»,- ասաց նա: