Փոքրիկ Ադելինան մեր օգնության կարիքն ունի

Փոքրիկ Ադելինան մեր օգնության կարիքն ունի

Արմեն Արմոս Մարտիրոսյանը իր էջում գրել է․

 

Խնդրում եմ տարածել

 

Շատ շտապ է:

 

Սիրելի ընկերներ, ուզում ենք ձեզ ծանոթացնել մի յուրահատուկ աղջնակի՝ Ադելինայի հետ։ Ադելինան ընդամենը 2 տարեկան է, բայց ստիպված է կռիվ տալ իր կյանքի համար։ 2022 թ-ի հուլիսին երեխայի մոտ ախտորոշվել է որովայնի էմբրիոնալ ռաբդոմիոսարկոմա։ Ադելինան արդեն ստացել է քիմիոթերապիայի 11 կուրս, սակայն այս փուլում անհրաժեշտ է կատարել HIPEC վիրահատություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել և երեխային պետք է անհապաղ տեղափոխել Գերմանիա։

 

Վիրահատության համար անհրաժեշտ է 23,375,000 ՀՀ դրամ, որից 1,500,000 ՀՀ դրամը տրամադրել է Ադելինայի ընտանիքը, իսկ մնացած՝ 21,875,00 ՀՀ դրամն անհրաժեշտ է հավաքել հանրային դրամահավաքի միջոցով:

Չնայած իր փոքր տարիքին, Ադելինան շատ հասկացող երեխա է։ Գիտի իր հիվանդության մասին, դեղերի անվանումները, դրանց հապավումները։ Նա շատ ժիր է, սիրում է անդադար խոսել, շփվել բժիշկներ հետ և տարբեր հարցեր տալ նրանց։ Երազում է երկար մազերի մասին և անդադար սանրում է իր երևակայական մազերը։

 

Եկեք միասին օգնենք Ադելինային հաղթել այս անհավասար պայքարում և վայելել իր անհոգ մանկությունը։ Ինչպես միշտ միասին մենք դա կարող ենք անել։ Յուրաքանչյուրիդ նույնիսկ ամենափոքր ներդրումը շատ կարևոր է երեխայի կյանքը փրկելու հարցում։

Գումար կարող եք փոխանցել ReArmenia հարթակի միջոցով՝ https://rearmenia.com/.../help-adelina-to-fight-cancer

Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.

 

ArCa - 4083090010040213 (ստացող՝ M. Armen)

Idram - 265680346

 

Սբերբանկ - 2202202319256560 (ստացող: Елена Гагиковна)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ադելինա Տիգրանյանի վիրահատության նպատակով»)

AMD - 1570070033850100

USD - 1570070033850101

EUR - 1570070033850146

RUB - 1570070033850158

Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://drive.google.com/.../1WYY4...

Շնորհակալություն ենք հայտնում Արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկների մեծ աշխատանքի ու «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Հայաստանում հասանելի երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։