Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ. Երևանի քաղաքապետը հայտարարեց իր հրաժարականի մասին (տեսանյութ)

Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ. Երևանի քաղաքապետը հայտարարեց իր հրաժարականի մասին (տեսանյութ)

Այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: «Հիմա ավագանու ընտրությունները բավականին մոտ են, և քաղաքապետարանի ու կառավարության միջև համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ»,- ասաց նա և հիշեցրեց, որ ավագանու ցուցակը գլխավորելու է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ մենք պարտավոր ենք մեր գործը անել մեր տեղում: «Մենք այդ ժամանակաշրջանում ենք ապում և իրավունք չունենք, որ մեր ներսում ունենանք պառակտումներ  և ունենանք անկայունություններ»,- ասաց նա և նկատեց, որ վերջին շրջանում անհանդուրժող ենք դարձել, խոսելուց առաջ շատ չենք մտածում:

Նա նշեց, որ պետությունը՝ բացի սահմաններից, այդ պետությունը պահող մարդիկ են, և մենք պետք է ինստիտուտներ կառուցենք: «Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Երևանի քաղաքապետ, ծառայել և սիրել Երևանը»,- ասաց նա և նշեց, որ նեղվածություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց: