Ձյուն և անձրև. ՀՀ տասնյակ շրջաններում տեղումներ են

Ձյուն և անձրև. ՀՀ տասնյակ շրջաններում տեղումներ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում, Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Վայքի, Կապանի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Թալինի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։