Ողբերգական դեպք Հայաստանում․ քաղաքացին ընկել է 6 մետրանոց փոսն ու մահացել

Ողբերգական դեպք Հայաստանում․ քաղաքացին ընկել է 6 մետրանոց փոսն ու մահացել

Մարտի 11-ին՝ ժամը 10:28-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները փոսից (մոտ 6 մ) դուրս են բերել Ա․ Մ․-ին (ծնված 1976 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տեղում բժիշկները արձանագրել են նրա մահը։