Էջմիածնում բախվել են հարսանիքի մասնակիցների մեքենաները. վիրավորվել է 7 մարդ, 3-ը՝ երեխաներ

Էջմիածնում բախվել են հարսանիքի մասնակիցների մեքենաները. վիրավորվել է 7 մարդ, 3-ը՝ երեխաներ

Փետրվարի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» հուշարձանի մոտ բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որից երեքը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ և BMW-ի ու  Mercedes-ի վարորդները գնում էին մասնակցելու հարսանեկան արարողության ու բոլոր վիրավորները նույն հարսանիքի մասնակիցներ են: