Հրդեհ Ստամբուլի հայկական եկեղեցում. կան զոհեր

Հրդեհ Ստամբուլի հայկական եկեղեցում. կան զոհեր

 

Ստամբուլի Հայ կաթոլիկ եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվերի թիը հասել է երկուսի։Այդ մասին տեղեկություն է տարածել Sputnik Թուրքիան, փոխանցում է APA-ն։

Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ անձի դի։

Բեյօղլուի շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրալլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լեւոն Զեքիյանն այցելել են տարածք և ծանոթացել իրավիճակին։

Միջադեպի պահին չորս մարդ տարհանվել է։

Ներկա պահին երկու մարդու ճակատագրի մասին տեղեկություններ չկան։