Լուկաշենկոն նշել է, թե երբ կավարտվի Ուկրաինայում պատերազմը

Լուկաշենկոն նշել է, թե երբ կավարտվի Ուկրաինայում պատերազմը

Ուկրաինայում խաղաղությունը կարող է հաստատվել մի քանի օրվա ընթացքում, եթե եվրոպացիներն անկեղծորեն դա ցանկանան։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եթե եվրոպացիներն անկեղծորեն ցանկանան դա, ապա խաղաղություն կարող է հատատվել մի քանի օրվա ընթացքում»,- նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարն ուրբաթ օրը հավատարմագրեր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Բենինի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բրազիլիայի, Կուբայի, Մալթայի, Մյանմայի, Պաղեստինի, Սուդանի և Շվեյցարիայի դեսպաններից։