Լարսի ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսի ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք, որ Լարսը փակ էր մոտ 2 օր։

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը՝ մոտ 80 մետր: