Երիտասարդ տղամարդը ցած է ընկել Նորավանքի աստիճաններից

Երիտասարդ տղամարդը ցած է ընկել Նորավանքի աստիճաններից

Քիչ առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք զբոսավար Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից: Սոլոմոնյանը գրել է, որ քաղաքացին լուրջ վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում (բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ): Ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։ Եղեգնաձոր ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին երտասարդ տղամարդ է, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վնասվածքներ ունի ոտքերի շրջանում: «Առայժմ մեր վիրակապարանում է, բայց Երեւան են տեղափոխելու՝ իր ցանկությամբ»,-փոխանցեցին ԲԿ-ից: