«Խոսրովի անտառ» արգելոցում հայտնաբերվել են բեզոարյան այծի գլուխ, կաշի, ոտքեր. նյութերն ուղարկվել են ոստիկանություն

«Խոսրովի անտառ» արգելոցում հայտնաբերվել են բեզոարյան այծի գլուխ, կաշի, ոտքեր. նյութերն ուղարկվել են ոստիկանություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին հունիսի 22-ին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։

Գերատեսչությունից հայտնում են, որ տեսուչները, անմիջապես մեկնելով դեպքի վայր, հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։