Արթուր Վանեցյանը, մանդատից հրաժարվելով, պատին է դեմ տվել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին. Ստյոպա Սաֆարյան

Արթուր Վանեցյանը, մանդատից հրաժարվելով, պատին է դեմ տվել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին. Ստյոպա Սաֆարյան

Արթուր Վանեցյանը, մանդատից հրաժարվելով, պատին է դեմ տվել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուն՝ գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով.

«Մանդատը վայր չդնողները թերևս ապացուցելու են, որ իրենց անձնապես պետք է պատգամավորական անձեռնմխելիությունը՝ ունեցվածքն ու գույքը փրկելու, կարգավիճակի կամ աշխատավարձի համար։ Դրանով իսկ ապացուցելու են, որ Արցախի դրոշն ընդամենը պատրվակ էր։ Ինքը ասում է, որ այդ խնդիրը չունի ու իր տեքստում կրկին ազգային հարցեր է դրել: Վատ քայլ չէ ընդդիմության դաշտում սեփական տեղն ամրապնդելու համար»:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր է դրել: Նա ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել՝ շարունակելու գործունեությունը խորհրդարանից դուրս։ Ըստ հայտարարության՝ կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը: