Սարսափելի ողբերգություն Հայաստանում․ Էմանուելը մահացավ անմարդկային ձևով

Սարսափելի ողբերգություն Հայաստանում․ Էմանուելը մահացավ անմարդկային ձևով

Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանուփյան Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեդրակ Նախշքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 64-ամյա Էմանուել Չ-ն էր, ում ինքնազգացողությունը, ըստ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ն. Կ-ի, Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում գտնվող 2-րդ հարկի իր ավտոտնակում վատացել է և կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել մետաղյա ձողերի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ադյդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Արտաքին զննությամբ՝ դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գլխի շրջանում առկա են պատռված վերքեր։