Սպային ծեծած Գալեյանը օրեր առաջ սպառնում էր տեռոր անել, մանկապարտեզ ու բուհ մտնել. տեսանյութ

Սպային ծեծած Գալեյանը օրեր առաջ սպառնում էր տեռոր անել, մանկապարտեզ ու բուհ մտնել. տեսանյութ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ախացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով

Ուշագրավ է, որ  դեռևս  2022 թվականի  ապրիլի 22-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Գարիկ  Գալեյանը հայտարարել էր տեռոր անելու, դպրոց, մանկապարտեզ, կառավարության շենք մտնելու մասին։

Գալեյան հայտարարությունը՝ ստորև;