Նրան թուրքաբռնաբարման մոտիվը վաղուց է դուր գալիս. հիշենք՝ ով է «կավեենշիկ» Արմեն Գրիգորյանը. Հրաչ Մարտիրոսյան

Նրան թուրքաբռնաբարման մոտիվը վաղուց է դուր գալիս. հիշենք՝ ով է «կավեենշիկ» Արմեն Գրիգորյանը. Հրաչ Մարտիրոսյան

Լեզվաբան-համեմատաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանը, «Ֆեյսբուքի» իր էջում անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հայտարարություններին ու ձերբակալությանը, գրել է.

«Իմացա, որ կավեենշիկ Արմեն Գրիգորյանին բերման են ենթարկել։ Ու տեսա, որ նրան արդարացնողներ կան։ Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ մեղադրանքով են էս անգամ նրան բերման ենթարկել։ Բայց, առհասարակ, ուզում եմ հիշենք ու հստակեցնենք, թե նա ով է (ու նաև՝ թե ինչ է «Հայելի» ակումբը)։

Մայիսի 31-ի հարցազրույցում նա ասել է․ «Շիրակի և Արարատյան դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան ա եղել, սրանց կեսը թուրք են, թուրքի եթիմ, բիճ. ի տարբերություն սարեցիների՝ իսկական հայերի»։

Մարտի 16-ի տեսանյութում՝ «800 հազար հոգի ընտրել է Նիկոլին. թքեմ ես իրանց վրա»։

Էն անգամ էլ ցույցին իրենց չմիացողների մասին՝ «չեն գալի՞ս՝ վրեն գան»։ Ու դրան հաջորդում են հիացական բացականչություններ ու ծափեր։ Ապա՝ «Բայց հետո թող չնեղանան, որ սաղ էս ժողովուրդը փողոցի շան պես լարելու ա իրանց պատերի տակով»։

Ապրիլի 25-ին «Հայելի»-ում՝ Անժելայի մոտ, 52-րդ րոպեից․ Անժելան բա՝ «գյումրեցիք ասում են՝ մենք աղուհացով թուրքին դիմավորել ենք, մի ամսվա ընթացքում տղամարդկանց կոտորել են, կանանց բռնաբարել են, դրա համար էլ էսքան նիկոլապաշտ են, կեսը երևի թուրք ա ծնվել»։

• Արմենն էլ թե՝ «Բա որ ասում եմ՝ Հայաստանում որդի՞ց էդքան թուրք, գենետիկ թուրք»․ ու հետո նորից ընդգծում է 450.000 թիվը․ ու թե՝ «որ թուրքի լամուկ ասում ենք, ոչ թե ուզում ենք վիրավորել, այլ բառացիորեն, էլի, թուրքի բիճ, է՛դ են դրանք»։

• Սա Անժելային շատ էր դուր եկել, հետո քանիցս կրկնեց դա։ 1:04:07-ում էլի՝ երկուսով ընդգծում են՝ «նիկոլականները թուրքերի բռնաբարության հետևանք են, նրանք՝ բոլորը», ապա նորից՝ 1:07:50։

• Իսկ 1:13:10-ում նորից էն հին հայվանությունը․ «Արարատյան դաշտավայրի մեծամասնությունը նույնպես թուրքերի բռնաբարության և հայկական գինԻկալոգիայի թերաշխատանքի հետևանք է։ Ընդ որում՝ էս ծերից էն ծերը, էլի։ Ընդեղ նորմալ մարդ շատ քիչ կա։ Հիմնականում թուրքի հետևանք են՝ թուրքի բռնաբարության։ Դե հմի ինչ անենք, մեր գինԻկոլոգներն են մեղավոր, բայց դե հարյուր տարի առաջ էդքան մարդ չկար»։

• Անժելան ժպիտով ճշտում է տարածքն ու ապա կնքում՝ «լրիվ համաձայն եմ»։

• Ու հետո էլ Անժելան թե՝ «Էդ ո՞վ ասեց, որ իրանց կամքով չեն գնացել»։

Հասկանո՞ւմ եք՝ սա մեր տատերի մասին ա ասում․ ասում ա՝ իրենց կամքով են գնացել թուրքերի հետ բռնաբարվելու։

Ու, առհասարակ, Արմեն Գրիգորյանին էս թուրքաբռնաբարման մոտիվը վաղուց ա «դզում»։ Էն Նոր տարուն՝ տոնածառ ծախողներին, Արմենը թե բա՝ «Էդ իրանց նախնիներին են բռնաբարել թուրքերը և ծնվել են իրանք»․ նաև՝ «Էդ իրանք էին վերցնում 5000 դրամ ու քվեարկում Սերժին, էդ իրանք էին սատարում նիկոլին ու փողոց փակում, բայց՝ իրենց դախլի կողքից ոչ հեռու»։

Ու մեկնաբանության մեջ էլ ասում է․ «Ավելի սարսափելի են նրանք, ովքեր [տոնածառները] կդնեն տանը»։

Մարդը կարա մեր էս աղետների պատճառով հոգեկան ահավոր դրության մեջ լինի, բայց էլի հանուն իր էրեխեքի՝ կարա տոնածառ դնի։ Դա իր որոշումն է։ Ու էս կարգի բաների վրա ձեռնածություն անողներները ամենաքիչը սրիկաներ են։

Շատ զավեշտական է, որ Հայաստանի բնակչության տարբեր ու ստվար մասերի նկատմամբ էս ատելության խոսքերի գուրուն 13.12.2021-ի զրույցի սկզբներում, Հայկոյին ծաղրելով ու դատափետելով, հիշեցնում ա, որ Հայկոն հորինեց «սևերի և սպիտակների կոնցեպտը» (ու ի դեպ՝ 12:40-ում էլ հերթական անգամ ասում է՝ պատերազմին սպանվել է 7-8 հզ զինվոր)։

Ու պակաս զավեշտական չի, որ 22.12.2020 ցույցին ասաց՝ պիտի կոռուպցիան վերացվի, որ էս նորերի երեխաների բերանից պիտի հետ բերեն լափածը։ Ու ես էստեղ հիշեցի, որ մի այլ առիթով էլ ասել էր՝ «կոռուպցիան ամեն տեղ էլ կա, նորմալ ա»։

Հնարավորինս մեղմ ու կոռեկտ ձևով եզրակացնեմ՝ Արմեն Գրիգորյանը ազգապառակտիչ ու ձեռնածու է»։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Շիրակի ու Արարատյան դաշտավայրի բնակիչները միշտ դավաճան են եղել, և հիմա «նիկոլական» դրանք են: «Սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել, վիրավորում եմ, լավ եմ անում»,- մասնավորապես նշել էր նա:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն և տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Գրիգորյանը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: