Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ոստիկանություն

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ոստիկանություն

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Հիշեցնենք՝ քաղաքական ընդդիմության գլխավորած «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել էր անհնազանդության ակցիաները:

Երևանի տարբեր հատվածներում կրկին փողոցներ էին փակվել: