Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում

shamshyan.com-ի տեղեկություններով․

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։0-ի սահմաններում  ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի սկզբնամասի՝ «Սադեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել դասակի հրամանատար Արամ Պետրոսյանն ու պարեկներ Արտյոմ Զարգարյանն ու Արմենակ Աղաջանյանը, մինչ կժամանեին ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը, որտեղից ժամանել է քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարոյանը։  Պարեկներն ու ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են բերանքսիվայր մահացած, նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վարուժան Դ-ի դին։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դիակի հայտնաբերման մասին ոստիկանություն ահազագել է Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Արամայիս Հակոբյանը։  Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։