Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Էրդողանի միջնորդությամբ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Էրդողանի միջնորդությամբ

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ:
«Կիև կատարած մեր այցի ընթացքում ես նաև հանդիպում ունեցա պարոն Զելենսկու հետ։ Զելենսկին շնորհակալություն հայտնեց Թուրքիային կառուցողական և հավասարակշռված վերաբերմունքի և այն աջակցության համար, որ Թուրքիան ցուցաբերում Է Ուկրաինային, և ընդգծեց, որ իրենք լիովին վստահում են Թուրքիային։ Բացի այդ, Զելենսկին հաստատել է, որ պատրաստ է հանդիպել պարոն Պուտինի հետ մեր նախագահի միջնորդությամբ», - ասել է Քալընը TurkiyeGazetesi-ին տված հարցազրույցում: