Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը

Այսօր՝ մայիսի 13-ին, մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը։ Այս մասին հայտնել է երկրի «WAM» պետական գործակալությունը։

Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 73 տարեկան հասակում։ Ալ Նահյանը ԱՄԷ-ի երկրորդ նախագահն էր և այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի նոյեմբերի 3-ից:

Ըստ Forbes ամսագրի՝ նա համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 15 մլրդ դոլար կարողությամբ: Ընդ որում, նրա ընտանիքի անդամների կարողությունը գնահատվում է 150 մլրդ դոլար։ Բացի ԱՄԷ-ի ղեկավարությունից, նա ղեկավարում էր Abu Dhabi Investment Authority ներդրումային հիմնադրամը, որի կապիտալիզացիան, տարբեր գնահատականներով, հասնում է 875 մլրդ դոլարի: