Խոշոր ավտովթար՝ Երևանում

Խոշոր ավտովթար՝ Երևանում

Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Լամբադա կամրջից դեպի Ազատության պողոտայի սկզբնամասում բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արման Գրիգորյանն ու Ռուզաննա Եղիյանը։ 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։  Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։ Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։