Իշխան Սաղաթելյանն անկեղծացել է

Իշխան Սաղաթելյանն անկեղծացել է

Դեռեւս ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր իր հերթական «հայրենասիրական» գրառումն է արել, թե իբր իրենց պայքարը «սրբազան է», ու պետք է գնալ «զոհողությունների».

«Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է»։ Այն, որ գիտակցաբար եք դուրս եկել փողոց' կասկածից վեր է, քանի որ ինչ-ինչ, բայց քաջ գիտակցում եք' ինչ է սպասվում ձեզ հակառակ դեպքում. ձեր վերեւինների հրամանները չկատարելու դեպքում, Աստված գիտի, թե որտեղ կհայտնվեք' դարձյալ զուգարաններո՞ւմ, որը ձեր կուսակցի համար բախտորոշ դարձավ, թե՞ բանտերում, քանի որ ձեր ԳՈՐԾերով թղթապանակները դեռեւս փակված չեն եւ որպես խաղաքարտ ձեր հովանավորչի ձեռքին են։ Ի դեպ, Իշխանը շատ փոքր ձուկ է այդ վտառի մեջ, եւ մեծ շնաձկներին կուլ չգնալու համար, պետք է նրանց կողքով լողա' վերջիններիս ժանիքների տակ չընկնելու համար։ Սա իմիջիայլոց։

Հատկապես Ղարաբաղյան առաջին պատերազմին այդքան հերոս տղերք տված կուսակցության ներկայացուցիչ, այդ երբվանի՞ց անպաշտպան ծերունուն ծեծելը համարվեց հերոսություն։ Այդ երբվանի՞ց 1000 դրամով հանրահավաքի տանելը դարձավ Հայաստանին ծառայել։ Թեպետ քո պարագալում պետք չէ զարմանալ, քանի որ ինքդ էլ ես նույն ձեւով «ծառայել» հայրենիքիդ։ «Իրենք մի նպատակ ունեն՝ գործը հասցնել ավարտին (Իշխան Սաղաթելյան- խմբ.)»' թերեւս այս հարցում չես սխալվում. ձեր կուսակցության մոտալուտ ավարտն արդեն ազդարարեցիք' «Մահ կամ ազատություն» կարգախոսն ավելի քան իրատեսական է ձեր պարագայում. ՀՅԴ-ի համար ընտրեցիք մահը։

«Այս պայքարը ենթադրում է դիմանալ հալածանքներին, գնալ զոհողությունների (Ի. Ս.-խմբ.)»' ավելի անկեղծ հնարավոր չէր լինել, լափամանները վերականգնելու համար զոհ տվեցիք 132 տարվա կուսակցությունը։